ԱԱԾ-ն ձերբակալեց Արա Սաղաթելյանին ու Կարեն Բեքարյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը ձերբակալվել են։ Այս մասին տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Կարեն Բեքարյանի բնակարանում և Արա Սաղաթելյանի աշխատասենյակում: Խուզարկությունից անմիջապես հետո Բեքարյանն ու Սաղաթելյանը հրավիրվելու էր ԱԱԾ՝ հարցաքննության:

--00--ԱՀ