Արա Սաղաթելյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24News  

Սաղաթելյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմին Մելիքսեթյանի նախագահությամբ  բավարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և Արամ Սարգսյանը ձերբակալվել են ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

 

--00—ՄՀ