Յուրի Բաբախանյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ դեսպան. նախագահի որոշում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

հրաման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով՝ Յուրի Բաբախանյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ դեսպան: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Յուրի ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»,- ասված է հրամանագրում:

--00—ԼՄ