Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Փաշինյան Պուտին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի լրատվական ծառայությանը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, զրույցի ընթացքում գոհունակությամբ արձանագրվել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացել է և հիմնականում հանգիստ է:

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ՝ շեշտը դնելով էներգետիկայի ոլորտի և կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի վրա: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա երկխոսության համար:

 

--00--ԱԹ