Ձեզ չե՞ն սովորեցրել, որ գործի մասին կարծիք չի կարելի կազմել նախքան նյութերն ուսումնասիրելը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 27,  24News

Ալումյան

Դատախազությունը հրաժարվեց ՍԴ երեկվա որոշումը մեկնաբանելուց, ասելով, որ այն կմեկնաբանի դրա տեքստին ծանոթանալուց հետո:

Եվ դա այն դեպքում, երբ նրանք գիտեին ՍԴ ներկայացված դիմումների բովանդակությունը, այդ դիմումների դեմ ներկայացված առարկությունների բովանդակությունը, այդ գործով Եվրոպական դատարանի Մեծ պալատի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը: Սա պրոֆեսիոնալ մոտեցում է. կատեգորիկ գնահատականներ չտալ մի բանի, որի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն դեռ չունես: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հայկ Ալումյանը։

«Դատախազությունը հրաժարվեց ՍԴ երեկվա որոշումը մեկնաբանելուց, ասելով, որ այն կմեկնաբանի դրա տեքստին ծանոթանալուց հետո: Եվ դա այն դեպքում, երբ նրանք գիտեին ՍԴ ներկայացված դիմումների բովանդակությունը, այդ դիմումների դեմ ներկայացված առարկությունների բովանդակությունը, այդ գործով Եվրոպական դատարանի Մեծ պալատի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը:

Սա պրոֆեսիոնալ մոտեցում է. կատեգորիկ գնահատականներ չտալ մի բանի, որի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն դեռ չունես:
Սակայն, այդ նույն որոշման մասին երեկվանից կատեգորիկ կարծիքներ են գրում ու տարածում որոշ մարդիկ, ովքեր անգամ տեղյակ չեն, թե ինչ դիմումներ են քննարկվել ՍԴ-ի կողմից, ինչ առարկություններ են եղել այդ դիմումների վերաբերյալ, ինչ խորհրդատվածակն կարծիքներ են եղել: Իրավիճակն էլ ավելի տարօրինակ է դառնում, երբ իմանում ես, որ այդ կարծիքները վերաբերում են մի որոշման, որի ամբողջական տեքստը դեռևս չի էլ հրապարակվել և դեռևս կողմերից ոչ մեկը չի ստացել:

Եվ իրավիճակը կրկնակի անգամ տարօրինակ է դառնում, երբ այդպիսի վերլուծություններ են արվում մասնագիտությամբ իրավաբանների կողմից: Ձեզ ձեր ավագ գործընկերները չե՞ն սովորեցրել, որ գործի վերաբերյալ կարծիք չի կարելի կազմել (առավելևս՝ կարծիք հայտնել)՝ նախքան բոլոր նյութերն ուսումնասիրելը»,- գրել է Ալումյանը:

 --00—ՄՀ