ԵՊՀ շենքը որպես սուպերմարկետ ներկայացնելը ամեն ինչն անլրջացնելու վատ փորձ է․ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

արայիկ նախին կգմսն

Օրեր առաջ ընդունվեց «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքը, որն ապահովելու է ոլորտի բովանդակային զարգացումը: Վարչապետի կողմից հնչեցված ակադեմիական քաղաքի գաղափարն էլ անհրաժեշտ է դիտարկել ոլորտի ամբողջական բարեփոխման տեսակետից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի գլխավոր խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։

«Տարօրինակ է, որ օրենքի բովանդակային քննարկում չտեսանք, մինչդեռ այն բազմաթիվ լուծումներ է առաջարկում հատկապես ուսանողներին: Ու ԵՊՀ շենքը որպես սուպերմարկետ ներկայացնելը հերթական հարձակման, իսկ որոշ դեպքերում՝ ամեն ինչն անլրջացնելու վատ փորձ է: Բարեփոխումներն ընթանում են և առաջիկա տարիներին լուրջ արդյունք են ունենալու»,- գրել է նա:

--00--ԱՀ