Արարատի մարզում կրակոցներ են արձակել «ԲԻԳ» սուպերմարկետի ուղղությամբ. կոտրվել են ապակիները

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 28,  24News

կրակոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Մարտի 22-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մի քաղաքացի մարտի 19-ին Գեղանիստ գյուղի 28 փողոցի 1/1 հասցեում գտնվող «ԲԻԳ» սուպերմարկետի դիմային 2 ապակիները  կրակոցով կոտրել է:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մասիսի ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներով Երևան քաղաքում հայտնաբերել և ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանին, այնուհետև տարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 22-ամյա Սարգիս Խաչատրյանը:

Պարզվել է, որ  որ մարտի 19-ին ՝ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում,  Ա. Սարգսյանն ու Ս. Խաչատրյանը եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով և Գեղանիստ գյուղում գործող սուպերմարկետի մոտ Ս. Խաչատրյանը իր մոտ եղած գազային ատրճանակից կրակոցներ է  արձակել սուպերմարկետի ուղղությամբ, ինչի հետևանքով ապակիները կոտրվել են: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ատրճանակը հայտնաբերելու  ուղղությամբ:  

 --00—ՄՀ