Գերիների խումբ ուղարկելու դիմաց, չեմ բացառում, Ադրբեջանը ցանկանալու է զիջումներ կորզել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը ռազմագերիների խումբ ուղարկելու դիմաց ցանկանալու է նոր զիջումներ կորզել։ 24News-ի հետ զրույցում նա նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Ադրբեջանը գերիներին վերադարձնելու դիմաց Կարմիր Շուկան է ուզելու։

«Գերիների մասով իշխանությունը ճիշտ չբանակցեց, մեղքի մեծ բաժին ունեն։ Բանակցելիս չեն կարողացել ճկուն լինել։ Գերիների մասին խոսակցություն֊բանակցություն պետք է իրականացնել բոլոր հանդիպումների՝ այդ թվում առաջիկայում նախատեսվող Փաշինյան- Պուտին հանդիպման ժամանակ», - հավելեց Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ