Ինչո՞ւ եք ձգտում իշխանության. Վլադիմիր Պոզները`Ռոբերտ Քոչարյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Քոչարյան Պոզներ

Ինչո՞ւ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդքան ձգտում իշխանության: Այս հարցն է ուղղել ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Պոզները: 

«Ի՞նչն է ձեզ այդպես գրավում»,- հարցրել է նա ՀՀ երկրորդ նախագահին:

«Այն, որ ես հիմա չեմ տեսնում որևէ մեկին, որ կկարողանա շտկել ստեղծված իրավիճակը»,- պատասխանել է նա:

Հարցին՝ ենթադրենք հաղթեց և եկավ իշխանության, որո՞նք են լինելու իր առաջին քայլերը, Քոչարյանը արձագանքել է.

«Նախկինում ես երկու անգամ կարողացել եմ շատ կրիտիկական իրավիճակներից գլուխ հանել. ԼՂ-ում, երբ տարածքի 50 տոկոսը ռազմական գործողությունների ընթացքում կորցրել ենք, մենք ոչ միայն վերադարձրինք, այլև անվտանգության գոտի ստեղծեցինք: Երկրորդը արել եմ 98 թվին՝ Հայաստանում. 97 թվին ես եկա Հայաստան, ստանձնեցի վարչապետի պաշտոնը, ինձ հրավիրեցին, երբ ծայրահեղ բարդ իրավիճակ էր ՀՀ-ում՝ տնտեսության խնդիրներ, ներքաղաքական բարդ իրավիճակ»: 

Պոզները խոսել է նաև երկիրը լքողների մասին, նկատել՝ դա վատ նշան է, միշտ կան որոշակի պատճառներ՝ սով, աղքատություն, հետապնդումներ, վաղվա օրվա նկատմամբ հավատի բացակայություն:

«Որքանո՞վ եք դուք դրանով մտահոգ: Ինչո՞ւ են երկիրը լքում»,- հարց է ուղղել նա:

Քոչարյանը պատասխանել է.

«Լավ կյանքից չէ, որ հեռանում են. ՀՀ-ից բնակչության հեռացումը երկար պատմություն է՝ պատերազմ, միգրացիոն սալտոն միշտ բացասական է եղել: Հայտնի չէ` ինչ է ուզում այս երկիրը, ուր է գնում, չկա նպատակադրում, երկրի ներսում կառավարման քաոս է, իսկ երբ մտահոգությունը երկար է ձգվում, մարդիկ փախչում են»:

--00--ԱԹ