Քոչարյանի պաշտպանները պահանջում են զրպարտություն համարել Փաշինյանի արտահայտությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

քոչարյան պաշտպաններ դատ.jpg

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայց է ներկայացրել ընդդեմ Հայատանի Հանրապետության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Ինչպես հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից, հայցի հիմքում ընկած են Նիկոլ Փաշինյանի՝ ս․թ․ մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հնչեցրած արտահայտություններն են։ 

Պաշտպանները պահանջում են որպես զրպարտություն համարել Փաշինյանի արտահայտությունները, հերքել դրանք և ճանաչել նախագահի անմեղության կանխավարկածը։

Խախտումների համար պահանջվող փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 4 մլն դրամ։

--00--ԱԹ