Ռոբոտների՝ 7-րդ, ոչ թե 5-րդ սերնդի պատերազմի պետք է պատրաստվենք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը դրական է գնահատում կառավարության կողմից գիտությանը տրամադրվող ֆինանսավորման ավելացումը․ դա հավելյալ շանս է գիտության ոլորտում նոր նվաճումներ ունենալու համար։

24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ գիտության զարգացումը նշանակում է բոլոր ոլորտների զարգացում։ «Պատերազմի ժամանակ տեսանք, որ անօդաչուների դեմ արդյունավետ միջոց չենք ստեղծել, իսկ դա ուղղակիորեն կապված է գիտության հետ։ Այժմ պետք է մտածենք ոչ թե 5-րդ սերնդի պատերազմին պատրաստվելու, այլ՝ 7-րդ, այսպես ասած, ռոբոտների պատերազմին, ինչը նույնպես ուղղակիորեն կապված է գիտության հետ»,-բացատրեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ