ԲՀԿ-ն «թռնում է» կռվից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

քաղաքական

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր ներկա չէր խորհրդարանական նիստին, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի շարք աղմկահարույց հայտարարություններով։ Ավելին, ԲՀԿ պատգամավորները նաև ներկա չեն կառավարության հետ հարց ու պատասխանին։

Ըստ ամենայնի, ԲՀԿ-ականները չեն գալիս խորհրդարան այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն այնտեղ է, որպեսզի խուսափեն անհարմար վիճակի մեջ հայտնվելուց։ Նրանք տեսախցիկների առջև ծայրահեղ քննադատության են ենթարկում իշխանությանը, սակայն վախենում են նույնն անել Փաշինյանի ներկայությամբ՝ իմանալով պատասխանների ծանրությունը։

Բացի այդ, քաղաքական դաշտում լուրեր են պտտվում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր խնամի Խաչատուր Սուքիասյանի միջոցով կարողացել է պայմանավորվել Փաշինյանի հետ, և չի սրում իրավիճակը՝ այն պահպանելու համար։ Մի խոսքով, ԲՀԿ-ն, ըստ ամենայնի, «թռնում է» կռվից։

--0--ԿԿ