Երևանի Ռուբինյանց փողոցում 3 ավտոմեքենա է բախվել, 5 վիրավորների թվում կան երեխաներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

նկար

Ապրիլի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմանում Ռուբինյանց 27 հասցեի դիմաց բախվել են «Toyota Corolla» և «ВАЗ 2121» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու նշված հասցեում գործող շինանյութի խանութի աշխատակիցները։

Ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն աղբյուրին ասել են, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս