Երևանի Ռուբինյանց փողոցում ավտովթար է եղել․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

346774721_760996962137733_2168694425331571479_n

Մայիսի 13-ին, ժամը 21:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

--00—ՅՄ