«Սևան» ՔԿՀ ծառայողները հիմնարկում քողարկող պատերի միջնամասում թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

թմրանյութ

2021 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեղանքի զննության արդյունքում քողարկող երկու պատերի միջնամասից հայտնաբերել են ներնետված երկու փաթեթ՝ պարուրված կպչուն ժապավենով, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Փաթեթներից մեկում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,7 գրամ քաշով կոշտ և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,5 և 0,7 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ, կրակայրիչ, ինչպես նաև փաթեթի ծանրությունն ապահովելու համար նախատեսված երկաթյա խողովակի կտոր:  

Մյուսում հայտնաբերվել են բջջային հեռախոսի էներգակուտակիչ, 2 USB լար և պոլիէթիլենային տարա, որում առկա է եղել կոնյակին բնորոշ հոտով, մուգ դարչնագույն հեղուկ։ Փաթեթին ամրացված է եղել նաև մոտ 50 սմ երկարությամբ հաղորդալար՝ այն ավելի նպատակային նետելու համար:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: 

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս