Բացահայտվել է հանցագործության 75 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 29, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 7, յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ապօրինի ձեռնարկատիրության, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու թմրամիջոցի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, և վրաերթի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ՄՀ