Իրենց տարիներ շարունակ ստեղծած ստի փուչիկը վաղուց պայթել է. Լևոն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

Լևոն Քոչարյան

Իշխանություններն ու նրանց սպասարկող շրջանակները կարծում են, որ եթե որեւէ բողոքի ցույց կամ իրենց ոչ հաճո այլ բան արհեստականորեն կապեն մեր հետ, ապա կվարկաբեկեն այդ ամենը: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

«Իրավիճակ է փոխվել

Իշխանություններն ու նրանց սպասարկող շրջանակները կարծում են, որ եթե որեւէ բողոքի ցույց կամ իրենց ոչ հաճո այլ բան արհեստականորեն կապեն մեր հետ, ապա կվարկաբեկեն այդ ամենը: Նույնը փորձում են անել նաեւ Սյունիքում խայտառակվելու հետ կապված:

Բայց նրանք համառորեն չեն ուզում կամ չեն կարողանում հասկանալ, որ իրավիճակ է փոխվել: Իրենց տարիներ շարունակ ստեղծած ստի փուչիկը վաղուց պայթել է, եւ մեր հետ կապելով նրանք միայն արժեւորում են այդ ամենը»,- գրել է նա։

--00--ԱՀ