Սիերա Լեոնեում բենզատար է պայթել․ 90 մարդ զոհվել է

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6 ,  24 News

․

Սիերա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունում բենզին տեղափոխող բեռնատարի պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Պայթյունի հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել։

Հաղորդվում է, որ միջադեպից հետո արդեն 91 մարմին է տեղափոխվել մայրաքաղաքի դիահերձարան: 

--00--ԱՀ