Ապրիլի 24-ը հիշեցնելու ենք, որ նման անմարդկային դեպքեր չկրկնվեն․ Պոլսո Հայոց պատրիարք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

հասարակական

Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը ուղերձ է հղել, որում նշել է, որ Մեծ Եղեռնի հետևանքով հայերի գեների մեջ անցած, սերնդեսերունդ փոխանցվող ցավը պատճառ է դարձել ցասման և արդարության պահանջի՝ վերածվելով գրեթե ազգային բնավորության գծի։

«Անցյալը պետք է հիշենք եւ հիշեցնենք։ Ապրիլի 24-ը հիշեցնելու ենք, որ նման անմարդկային դեպքեր այլեւս չկրկնվեն։ Աղոթում ենք  նահատակված և արդեն սրբադասված հայերի հոգիների համար»,-նշել է Պոլսո Հայոց պատրիարքը։

--0--ԿԿ