Սյունիքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով կա 27 մեղադրյալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

հասարակական

Սյունիքում ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կա 27 մեղադրյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քննչական կոմիտեից տեղեկացին նաև, որ այս պահին կալանավորված անձ չկա։

Նշենք, որ այդ դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ, 10-ին՝ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մեղադրյալի կարգավիճակ ունեն Մեղրիի քաղաքապետը և փոխքաղաքապետը, Գորիսի փոխքաղաքապետը, Շուռնուխի նախկին գյուղապետը։

--0--ԿԿ