Անդրանիկ Փիլոյանը կգործուղվի Մոսկվա

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 3, 24News 

Փիլոյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն:

«Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գասպարյանին 2021 թվականի մայիսի 14-16-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ԱՊՀ ուժերի «Համալիր անվտանգություն-2021» անվտանգության սարքավորումների 13-րդ միջազգային սրահի աշխատանքներին մասնակցելու նպատակով»,- ասվում է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:

--00--ԱԹ