Պատվաստումից հետո ինքնազգացողության փոփոխություն չեմ ունեցել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 5, 24News

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Առողջապահության նախարարություն: Այս մասին Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսային իրավիճակին, պատվաստվման կարևորությանն ու անհրաժեշտությանը:

«Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը: Այս գործընթացը կարեւոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլև մեր երկիր այցելողների բնականոն հոսքն ապահովելու առումով»,- նշել է նա:

--00--ԱԹ