ԱԻՊԾ-ն և «The halo trust»-ը զինամթերք կվնասազերծեն Արցախի տարածքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

զենք

ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպության սակրավորների հետ շարունակում են Արցախի տարածքը մաքրել կյանքին վտանգ սպառնացող ռազմամթերքից, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կկատարվեն Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Շոշ գյուղերի մոտակա տարածքներում:

Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Կարճ հեռախոսահամարներ՝ 911, 112, 101:

-00—ԼՄ