Ստեփանակերտում զինամթերքի վնասազերծում կլինի. պայթյունի ձայների դեպքում խուճապի չմատնվե՛լ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

ռումբ արցախ

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում՝ տարբեր ժամերի, Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և Գետափ տեղամասում կիրականացվեն չպայթած և վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք, խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում:

2020թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամ»-ը և «Հելո Թրասթ» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից, այն դարձնելով ավելի անվտանգ՝ հավանական սպառնալիքներից:

Աշխատանքներին ավելի ուշ միացել են ՌԴ ՊՆ սակրավորները:

--00—ԼՄ