Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների ճշգրտման գործընթաց է իրականացվում․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Երևանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելն անհիմն է։

Ըստ նրա՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների ճշգրտման գործընթաց է իրականացվում, սահմանային բախումներ չեն եղել, իրավիճակը կայուն է։

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղությամբ ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ 

Բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի օր:  

 --00--ՄՀ