Ավանում անցորդի ձեռքից հափշտակել էր հեռախոսը և փախել․ գողոնն ու գողը հայտնաբերվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Մայիսի 14-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում մի աղջիկ հաղորդում էր տվել, որ մայիսի 13-ին Սայաթ-Նովա թաղամասի շենքերից մեկում մի երիտասարդ իր ձեռքից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը և փախել:

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների օպերատիվ գործողությունների շնորհիվ կարճ ժամանակում պարզվեց կողոպուտը կատարած անձի ինքնությունը: Նույն օրը նա Հասրաթյան փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն և տվեց խոստովանական բացատրություն։

Հեռախոսն առգրավվել է:

Կատարվում է քննություն։

--00—ԼՄ