Հայաստանը հունիսին ամենից նախընտրելի ուղղությունն է եղել ռուս զբոսաշրջիկների շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Տուրիզմ

Հունիս ամսվա հանգստի համար ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենացանկալի 10 միջազգային ուղղությունների մեջ Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում: Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

OneTwoTrip առցանց տուրիստական ծառայություններ մատուցող ընկերության ուսումնասիրության համաձայն` ամենից հաճախ ամրագրումներ ռուս զբոսաշրջիկները կատարել են դեպի Հայաստան ուղղությամբ:

Ըստ հաշվարկների՝ հունիսին Հայաստանում իրենց հանգիստը կանցկացնի հարցվածների 31,2%-ը:

Հայաստանը 2019թ.-ին ևս զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը: Աղբյուրը՝ https://lenta.ru/news/2021/06/11/popylyarnue/

Ըստ ՍԷԿՏ համակարգի միջոցով ստացված 2021թ․ ապրիլ և մայիս ամիսների տվյալների՝ Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908։

--00--ԱԹ