Ադրբեջանը դառնալու է եվրոպական արժեքների վերջին գերեզմանափորը․ Զոհրաբյանը՝ գերիների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

նկար

Նախկին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել ԵԽԽՎ-ում իր ելույթից, որի շրջանակում կրկին անդրադարձել է հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությանը։

«Ես խոսել եմ երկու շաբաթ առաջ հայրենիք վերադարձած տղաների հետ։ Բաքվի բանտում նրանք տեսել են դժոխքը, նրանք եղել են դժոխքում։

Ադրբեջանին կոչերով և հորդորներով դիմելն այլևս անիմաստ է։

Եվ ես նորից և ամեն օր կոչ եմ անելու կոնկրետ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ, այլապես Ադրբեջանը դառնալու է Եվրոպայի ու եվրոպական արժեքների վերջին գերեզմանափորը»,-հրապարակված տեսանյութին կից գրել է Նաիրա Զոհրաբյանը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս