Արմավիրի մարզի Դողս համայնքում գործարկվելու է շչակ. ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Հասարակական

Հունիսի 25-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Դողս համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Գործարկվելու է համայնքում առկա շչակը:

Խնդրում ենք չանհանգստանալ:

--00--ԿԿ