63-ամյա գյումրեցին ռեստորանից համակարգիչ էր գողացել ու բռնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի Սպենդիարովի փողոցի 63-ամյա մի բնակիչ վարչական տարածքի մի ռեստորանից համակարգիչ է գողացել:

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները հունիսի 22-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Կումայրիի բաժին:
Պարզվել է, որ նա հունիսի 13-ին Շիրազի փողոցի ռեստորանից գողացել էր նոթբուք:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ՄՀ