Թալանել են Ջրվեժում հայտնի «Հին Ջրվեժ» ռեստորանը․ դրամարկղից գողացել են չհրկիզվող պահարանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ը.
SHAMSHYAN.com-ի տեղկություններով՝ փետրվարի 19-ին առանձնապես խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ 17 փողոցում գործող «Հին Ջրվեժ» ռեստորանային համալիրում գողություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝  սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ