«Սևան»-ը պայմանագիր է կնքել սերբ դարպասապահի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Սևան

Սևան» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել սերբ դարպասապահ Մարկո Դրոբնյակի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։

26 ամյա դարպասապահի վերջին ակումբը եղել է սերբական «Նովի Պազար» թիմը, իսկ մարզական կարիերան Դրոբնյակը սկսել է «Բորաց» թիմում։ Հանդես է եկել նաև սերբական այլ թիմերում։

«Սևանը» բարի գալուստ է մաղթում Մարկո Դրոբնյակին։

 --00—ՄՀ