ԳԹԿ-ն հաստատել է միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Հասարակական

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2021 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը` ըստ առարկաների: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Ստորև՝ միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը` ըստ առարկաների.

3.07.2021 թ.՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», 

4.07.2021 թ.՝ «Օտար լեզուներ»,

5.07.2021 թ.՝ «Քիմիա», «Ռուսաց լեզու»,

6.07.2021 թ.՝ «Մաթեմատիկա»,

7.07.2021 թ.՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,

8.07.2021 թ.՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»։

--00--ԿԿ