ԳԹԿ-ն հրապարակել է միասնական քննությունների թեստերն ու պատասխանները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

ԳԹԿ

Հանրապետության 15 քննական կենտրոններում դիմորդներն այսօր միասնական քննություններ հանձնեցին «Ռուսաց լեզու» եւ «Քիմիա» առարկաներից: Այս առարկաների համար նախապես հայտագրվել էին 1314 դիմորդներ: Նրանցից 241-ը քննություն հանձնեցին «Ռուսաց լեզու», իսկ 1073 դիմորդ՝ «Քիմիա» առարկաներից: 

Նշենք, որ այս առարկաների միասնական քննությունների համար մարզերում հայտագրվել էր 860 դիմորդ, իսկ Երևանում՝454 դիմորդ: 

Գնահատման ու թեստավորման կենտրոնը հրապարակել է թեստերն ու ճիշտ պատասխանները:

«Քիմիա» - Թեստ 1 2 3 4

Պատասխաններ 1, 2, 3, 4

«Ռուսաց լեզու»- Թեստ 1 2 3 4

Պատասխաններ 1, 2, 3, 4

Հիշեցնենք, որ գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը, այս դեպքում՝ հունիսի 30-ին, իսկ գնահատականը բողոքարկել կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18:00-ն:

--00—ՄՀ