Հուլիսի 31-ից սկսած կմեկնարկեն Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

․

Գերմանական ամենահայտնի ավիաընկերություններից Condor Airlines-ը մտնում է հայկական շուկա։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն:

Նշվում է, որ Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթները կմեկնարկեն շաբաթական մեկ անգամ հուլիսի 31-ից սկսած։

Տարեկան 7 միլիոն ուղևոր թռնում է Condor Airlines ընկերության ավիաուղիներով։

--00--ԱՀ