Արարատի մարզում. բախվել են սև ու սպիտակ «ՎԱԶ 2106»-երը. կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

վթար

Արարատի մարզում, հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։20-ի սահմաններում Լանջազատ գյուղի սկզբնամասում բախվել են Դվին գյուղի բնակիչ՝ 26-ամյա Ռազմիկ Ավետիսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 AX 073 համարանիշի և Լանջազատ գյուղի բնակիչ՝ 20-ամյա Յուսուպ Սլոյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 36 QQ 162 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyn.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Ռ. Ավետիսյանը, վերջինիս ուղևորներ՝ Դվին գյուղի բնակիչ, 37-ամյա Արմեն Հակոբյանը, Վեդի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Էդիկ Թումասովը և Յ. Սլոյանի ուղևոր՝ Լանջազատ գյուղի բնակիչ՝ 18-ամյա Միշա Սլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

 --00-ՄՀ