Nissan-ը բախվել է Opel Zafira-ին, այնուհետև գազատար խողովակին. տուժածների մեջ կան երեխաներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

վթար

Հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17;10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի  20-րդ կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված գազատար խողովակին, իսկ վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, բժշկական հետազոտման  նպատակով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan Tiida-ի վարորդը, ով բախվել է Opel-ին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի  գոտուց, բախվել գազատար խողովակին: 

--00—ՄՀ