Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Suzuki ՏX4-ն ու Bogdan-ը, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24 News

վթար

Փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 37-ամյա Խ. Մխոյանի վարած Bogdan 2110 մակնիշի և 32-ամյա Լ. Ղազարյանի վարած Suzuki ՏX4 մակնիշի ավտոմեքենաները։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Լ. Ղազարյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն։   

--00—ՄՀ