Արագածոտնում բախվել են Toyota Land Cruiser-ը, Mercedes-ն ու «06»-ը․ կա 4 վիրավոր, որից մեկը երեխա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

cf334ad51e510f47ca561a19fe36e0e3

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ուշիի ոլորանների սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser Prado, Mercedes և Vaz 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են՝ մեկը՝ «Ապարան», երկուսը՝ «Աշտարակ», մեկն էլ՝ «Վանաձոր» ԲԿ-ներ։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։  Մեկին քաղաքացիներն են տեղափոխել հիվանդանոց, երկուսին՝ «Աշտարակ» ԲԿ-ի բժիշկները, իսկ մեկին՝ այդ պահին նշված վայրով անցնող «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը։ Վանաձորի բժիշկները երեքին առաջին բուժօգնություն են ցուցաբերել տեղում։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Toyota Land Cruiser-ին, ապա առաջ ընթանալով՝ բախվել 06-ին։

--00—ՅՄ