335 մլն դրամ կտրամադրվի երեխաների հանգիստը ամառային ճամբարներում կազմակերպելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Հասարակական

Կառավարության նիստին որոշվեց, որ պատերազմի ժամանակ զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան շուրջ 3200 երեխաներ հնարավորություն կստանան իրենց ամառային հանգիստն անցկացնել մի շարք ճամբարներում։ 

«Ճամբարների կազմակերպման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կկազմի 335 մլն դրամ, որից 321․6 մլն դրամը կտրամադրվի կազմակերպություններին, իսկ 13,4 մլն դրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը»,-ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

--00--ԿԿ