Վրաստանում COVID-19-ով վարակվածների թիվը 1 օրում ավելացել է 1108-ով, մահացել է 7 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

կովիդ

StopCov պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ Վրաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1108-ով։ Մահացել է 7 մարդ։

Վրաստանում ցայսօր գրանցվել է վարակման 374 հազար 836 դեպք։ Վերջին 24 ժամում դուրս է գրվել 714 մարդ, համավարակի սկզբից ապաքինվել է 357 հազար 804 մարդ, ընդհանուր առմամբ մահացել է 5421 մարդ։

Ըստ աղբյուրի՝ նախօրեին կատարվել է 23895 թեստ։ Դրական թեստերի թիվը 4,64 տոկոսը, վերջին 14 օրում՝ 3,47 տոկոսը, վերջին յոթ օրում՝ 3,89 տոկոսը։

Վրաստանում ընդհանուր առմամբ պատվաստվել է 289 հազար 399 մարդ, վերջին 1 օրում՝ 5598 մարդ։ 

--00—ԼՄ