Ձ․ Աղաջանյանը հետ է կանչվել Ինդոնեզիայում, Մալազիայում և Սինգապուրում ՀՀ դեսպանի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Քաղաքական

ՀՀ նախագահի հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանը հետ է կանչվել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալազիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը.

Ձյունիկ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:

--00--ԿԿ