ՌԴ ՊՆ-ն հաստատել է․ Ադրբեջանը ՊԲ դիրքերի ուղղությամբ հարվածային ԱԹՍ է կիրառել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

խաղաղապահներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ։

ՌԴ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ վերջին օրերին արձանագրվել է կրակի դադարեցման ռեժիմի մեկ խախտում։

«2021 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 7։29-ին և 7։58-ին Ադրբեջանի զինված ուժերը հարվածային տեսակի ԱԹՍ-ների կիրառմամբ երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ։  Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիան թույլ չտալու համար: Անցկացվում  է  հետաքննություն»,- նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունում։

--00—ՄՀ