Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալներին ազատել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News  

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ավագ Ավանեսյանին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Ավագ Ավանեսյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Աննա Հակոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Աննա Հակոբյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: 

--00—ՄՀ