Պատերազմից հետո Սյունիքի սահամանամերձ գյուղերում եկամտի նոր աղբյուրներ են անհրաժեշտ․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News  

Պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ, նոր լուծումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ ՄԻՊ-ը  կից հրապարակել է ՄԱԿ–ի բնակչության հիմնադրամի ղեկավարի հետ Սյունիք կատարած այցն ամփոփոխ տեսանյութ։

«Շատ բնակիչներ ադրբջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված:

Տեսանյութում ներկայացված են մարդկանց խնդիրները, կարիքները, որոնք գնահատելու համար Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավարը համատեղ այց էին իրականացրել Սյունիքի մարզ:

Այցերի ընթացքում մարդկանց բարձրացրած սոցիալական տարաբնույթ հարցերն արձանագրվել են, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների սահմաններում միջոցներ կձեռնարկվեն լուծմանը նպաստելու ուղղությամբ»,- ասում է գրառման մեջ:

--00—ՄՀ