ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News 

նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրաչ Ստեփանյանին ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ նշանակելու մասին: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հրաչ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ»,- ասված է նախագահի հրամանագրում: 

 --00—ՄՀ