Թալիբները Թուրքիային առաջարկել են կառավարել Քաբուլի օդանավակայանը. էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News  

Թալիբներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թալիբները Թուրքիային առաջարկել են կառավարել Քաբուլի օդանավակայանը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ «Թալիբներն առաջարկել են ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը:

Նրանք ասում են, որ իրենք կապահովեն անվտանգությունը, իսկ մեզ առաջարկում են իրականացնել հենց վարչական կառավարումը: Մենք դեռ չենք պատասխանել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։

--00—ՄՀ