ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
«Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատի» ներկայացուցիչ Ալի Նազարին հայտարարել Է, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչներն Էթնիկ զտումներ են իրականացնում Փանջշերի նահանգում և կոչ են արել միջազգային հանրակցությանը՝ միջամտել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Թալիբները հազարավոր մարդկանց են արտաքսել Փանջշերից: Նրանք Էթնիկ զտումներ են կատարում, և աշխարհը դեռ հիմա Էլ տեսնում ու անտեսում Է այդ իրադրությունը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրակցությանը՝ դադարեցնել պատերազմական հանցագործությունները»,- Նազարին գրել Է Twitter-ում:
Ավելի վաղ Փանջշերում իրականացվող զանգվածային մահապատիժների և զտումների մասին հաղորդել Էր աֆղանցի լրագրող, նահանգի նահանգապետի տեղակալի պաշտոնն զբաղեցնող Քաբիր Վասիկը: «Թալիբներն առանց պատճառի գնդակահարում են խաղաղ բնակիչներին, ներառյալ երեխաների, ինչը պատերազմական հանցագործություն Է և հանցագործություն Է մարդկության դեմ: Նրանք խուզարկում են ազդեցիկ մարդկանց տները, գյուղերի ավագներին, մոլլաներին եւ փաստաբաններին, ուժեղ հոգեբանական ճնշման են ենթարկում բնակչությանը, մշտապես հնչում են սպանություններին և ձերբակալությունների սպառնալիքներ»,-Վասիկը պատմել Է «Aamaj News»-ին:
Սեպտեմբերի 6-ին «Թալիբան»-ի ներկայացուցիչն ամբողջ երկրի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին Է հայտարարել Փանջշերի հարթավայրը վերցնելուց հետո, որտեղ գտնվում Էր թալիբներին դիմակայող Ազգային դիմադրության ճակատը: Ճակատի ներկայացուցիչները պնդում են, որ դեռեւս գտնվում են այս հարթավայրում: Ազգային դիմադրության ճակատի հրամանատարն Է Ահմադ Մասուդը՝ Ահմադ Շահ Մասուդի որդին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
--00—ԼՄ