Որևէ մեկն իրավունք չունի կամայականորեն օգտագործել մեր ազգային հարստություն անտառները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

պետրոսյան

Որևէ մեկն իրավունք չունի կամայականորեն օգտագործել մեր ազգային հարստություն անտառները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Անտառագողության դեմ տարվող խիստ պայքարը շարունակվում է․ նոր բացահայտումներ «Դիլիջան» ազգային պարկում։

«Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի տեսուչները հերթական շրջայցի ժամանակ ազգային պարկի Հաղարծին տեղամասի 8-րդ պահաբաժնում հայտնաբերել են անտառահատման նոր դեպք՝ 2 այրված,անկած և 1 այրված կանգուն ծառ։

Անտառխախտների ձեռագիրը ծանոթ է․ ներգործման միջոցով տապալում են ծառերը, հատման ժամկետի որոշման հետքերը բացահայտելը դժվարացնելու նպատակով այրում այն, ապա արմատից հատված ծառերը որպես քամատապալ դուրս բերում անտառից։

Անտառապահը և տեսուչները տեղում աձանագրել են դեպքը, կազմել արձանագրություն, որն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչություն և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին մարզային բաժին։

Բնապահպանական շահի պաշտպանման գործում մեր ծավալած անողոք պայքարը շարունակվում է։ Չենք ընկրկելու երբեք։ Որևէ մեկն իրավունք չունի կամայականորեն օգտագործել մեր ազգային հարստություն անտառները սեփական, նեղ անձնական շահերի համար»։

--00--ԱԹ

Տեսանյութեր