Մեր սիրելի Հայկոյի անժամանակ մահով ժամանակակից երգարվեստը մեծ կորուստ ունեցավ. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Հայկո

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է երգիչ Հայկոյի հարազատներին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացա ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի (Հայկ Հակոբյան) մահվան մասին։

Մեր բոլորիս սիրելի Հայկոյի անժամանակ մահով մեր ժամանակակից երգարվեստը, անկասկած մեծ կորուստ ունեցավ։

Խորին ցավակցություններս եմ հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին ու նրա արվեստի երկրպագուներին»: